Հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է եռակողմ հանդիպում, որը համընկնում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման տարելիցի հետ։