կարևոր
1135 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-07 16:37

Նորա մայրիկն ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում. Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

Նորա մայրիկն ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում. Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոր մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը։ Կին, ով ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում, հայրենի հողին ամուր, հավատարիմ կառչած և այդպիսին էլ կմնա մեր հիշողությունների մեջ։

Խորին ցավակցություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա բոլոր հարազատներին Նորա մայրիկի մահվան կապակցությամբ»,-գրել է Սեյրան Օհանյանը։