կարևոր
598 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-07 14:27

Այսօր Կալկաթայում տեղի ունեցավ հայրապետական մաղթանք Գարեգին Բ Վեհափառի կաթողիկոսական գահակալության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

Այսօր Կալկաթայում տեղի ունեցավ հայրապետական մաղթանք Գարեգին Բ Վեհափառի կաթողիկոսական գահակալության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

Հնդկահայ համայնքը և Հայոց Մարդասիրական ճեմարանի ողջ անձնակազմը կաթողիկոսական գահակալության 22-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար, արևշատ և արգասաբեր տարիներ:

Այս առիթով այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի։