805 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-07 14:07

Պարտադիր պատվաստման մասին Բայդենի որոշումը կասեցվել է դատարանի կողմից

Պարտադիր պատվաստման մասին Բայդենի որոշումը կասեցվել է դատարանի կողմից

ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է Նախագահ Բայդենի հրամանագիրը, ըստ որի բոլոր 100-ից ավել աշխատակից ունեցող ընկերությունները պարտավոր են ապահովել աշխատակիցների 100% պատվաստումը: Մի շարք ըներություններ, անհատներ, կրոնական կազմակերպություններ ու նույնիսկ նահանգներ բողոքարկել էին Բայդենի հրամանագիրը՝ գտնելով այն հակասահմանադրական: Նրանք նախագահին մեղադրել են լիազորությունները գերազանցելու մեջ. հայտնում է BBC-ն:

Հինգշաբթի Բայդենը հայտարարել էր, որ խոշոր ընկերությունների աշխատակիցները պետք է ամբողջությամբ պատվաստվեն մինչև հունվարի 4-ը՝ պատվաստումն անվանելով «այս համաճարակից դուրս գալու միակ լավագույն ուղին»: Սակայն ընդդիմախոսներն ասում են, որ սահմանադրական չէ, որ նախագահն այսքան համընդհանուր համազգային կանոն պարտադրի: Լուիզիանայի գլխավոր դատախազ Ջեֆ Լենդրին թվիթերում գրել է, որ դատարանի որոշումը «խոշոր հաղթանակ է աշխատատեղեր ստեղծողների և նրանց աշխատակիցների ազատության համար»:

Տեխասի հանրապետական ​​նահանգապետ Գրեգ Էբոթը, որը դեմ է եղել պատվաստանյութերի և դիմակների վերաբերյալ կառավարության պարտադրանքին, ևս ողջունել է դատարանի որոշումը:

«Մենք դատարանում կվերացնենք Բայդենի կողմից լիազորությունների հակասահմանադրական չարաշահումը», - ասաց նա: