կարևոր
2089 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-07 13:37

Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը. այսօր բողոքի երթ տեղի կունենա դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն

Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը. այսօր բողոքի երթ տեղի կունենա դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին ժամը 17:30 Աթենքի Սինթաղմա հրապարակում կազմակերպվում է հավաք, ապա՝ բողոքի երթ դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն: 

«Պատերազմից մեկ տարի անց հայ ժողովուրդը կանգնած է լուրջ մարդկային և տարածքային կորուստների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ։
Մենք բոլորս այնտեղ կլինենք Հայաստանի և Արցախի համար»,- նշված է ակցիայի կազմակերպիչներ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի եւ Հունաստանի Հայերիտասարդական միության համատեղ հայտարարության մեջ: