կարևոր
1291 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-07 12:58

Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում  կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին հայտարարություն է տարածվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում:

«Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից,  Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ասված է հայտարարության մեջ: