Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Բորդոյին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը՝ հանդիպման 26-րդ և 43-րդ րոպեներին։ 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, ով մինչ այդ երկու գոլային փոխանցում էր կատարել Նեյմարին։ 78-րդ րոպեին ՊՍԺ-ի դարպասը գրավեց Ալբերտ Էլիսը, 92-ին՝ Մբայ Նյանգը։
Նեյմարն իր գոլերից մեկը նվիրել է 26-ամյա բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոնսեին, որը մահացել է ուրբաթ ավիավթարից։
13 խաղից հետո ՊՍԺ-ն 34 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Բորդոն» 16-րդ տեղում է (12 միավոր):