կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-06 22:55

Մանչեսթերյան դերբիում 2-0 հաշվով հաղթանակեց Սիթին

Մանչեսթերյան դերբիում 2-0 հաշվով հաղթանակեց Սիթին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում «Յունայթեդն» ընդունել է «Մանչեսթեր Սիթիին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսի մեկնարկում: 7-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային: Առաջին կեսի վերջին րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկել է «Սիթիի» առավելությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 11 տուրից հետո 17 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Լոնդոնի «Չելսին» է, որն այսօր ոչ-ոքի է խաղացել Բարնլիի հետ: