կարևոր
514 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-06 23:35

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը եզրափակչում գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիևի հետ ու 2-10 հաշվով պարտություն կրել՝ դառնալով  արծաթե մեդալակիր։

Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում Թևանյանը 11/2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ։

Ավելի վաղ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 10-0 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Իսկ ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Մամիաուրիի հետ գոտեմարտում։