12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով երեկ տեղի ունեցած դատական նիստի մասին:
«Երեկ Գորիսում էինք, մասնակցում ենք Առուշ Առուշանյանի գործով իրավական աբսուրդի վերածված դատական նիստին:
Նիստը դատական համարել չէր կարելի, քանի որ դատարանը վերածվել էր մեղադրող կողմի և ուշադիր հետևում էր Երևանից ժամանած դատախազի բոլոր ցուցումներին և ենթարկվում նրա բոլոր պահանջներին:
Ի վերջո դատարանը, դատախազի հետ նախնական համաձայնության գալով, խմբային շահերից ելնելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 4 ժամ խորհրդակցական սենյակում փակվելուց հետո երկնեց Վիշինսկու մեթոդներով մշակված խայտառակ ակտ. առանց դատաքննության հիմնավոր համարեց դատախազի կողմից Առուշանյանին առաջադրված քաղաքական մեղադրանքի կասկածը և պետբյուջե գանձեց 2 միլիոն դրամ գրավը:
Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարվա կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և այլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուր միլինավոր դոլարները՝ փոշիացված:
Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն . . .»:
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: դատարանը բավարարեց նաև դատախազությանը միջնորդությունը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից: