կարևոր
451 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-06 22:51

Չելսին ոչ-ոքի խաղաց Բարնլիի հետ

Չելսին ոչ-ոքի խաղաց Բարնլիի հետ

Անգլիական Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունել է «Բարնլիին» և ոչ ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։

Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսում։ 33-րդ րոպեին աչքի է ընկել լոնդոնցիների կիսապաշտպան Կայ Հավերցը։

80-րդ րոպեին «Բարնլիի» հարձակվող Մատեյ Վիդրան գրավել է ազնվականների դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից։

«Չելսին» 11 խաղից հետո 26 միավոր է վաստակել ու գլխավորում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ «Բարնլին» 8 միավորով 18-րդ տեղում է։