կարևոր
1987 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-06 21:51

Մանվել Խնձրցյանը 10-0 հաղթանակով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Խնձրցյանը 10-0 հաղթանակով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 10-0 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։

Խնձրցյանը որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով հաղթել էր ուկրաինացի ըմբիշին, սակայն քառորդ եզրափակչում 5-9 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի ըմբիշից։

Վերջինս հասել էր մինչև եզրափակիչ ու Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 8-6 հաշվով առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ։