կարևոր
1834 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-06 21:25

Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը

Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում.

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբը և և ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությանը 2021 թ. նոյեմբերի 7-ին կազմակերպում են բողոքի հավաք և քայլարշավ դեպի Աթենքի թուրքական դեսպանատուն:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցության կողմից Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցության կողմից Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:

ՀՅԴ-ի, Կանադայի Երիտասարդական Միության և Դիմադրության շարժման կողմից Կանադայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատների դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման` ընդդեմ Հայաստանի թուրքացման:

«Հավաք մեր հողերի հանձնման դեմ, երկուշաբթի` ժամը 18:00-ին Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց։ Ասենք Ո՛Չ մեր հողերի հանձնմանը, Ո՛Չ նոր համաձայնագրի ստորագրմանը…», – նշված է ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի պաշտոնական էջի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցության կողմից Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցության կողմից Չիկագոյում Հայաստանի պատվո հյուպատոսության դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:

(շարունակելի)