կարևոր
2077 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-06 18:58

Մահացել է իրավագիտության պրոֆեսոր Աիդա Իսկոյանը

Մահացել է իրավագիտության պրոֆեսոր Աիդա Իսկոյանը

Կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն է կնքել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանը:

Աիդա Իսկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-20:00, հուղարկավորությունը՝ նույն վայրից, նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ից:

Հարգարժան դասախոսի ու վաստակաշատ պրոֆեսորի կենսագրությունը

1957-1962 թթ. սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1981 թ. ավարտել է Տալինի (Էստոնիա) միջազգային իրավունքի դպրոցը՝ «Շրջակա միջավայրի միջազգային իրավական պահպանություն» մասնագիտությամբ, և ստացել ավարտական վկայական:

1985 թ. ԽՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտում (Մոսկվա) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1997 թ. ուսանել է Ռիեկի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, անցել պրակտիկ իրավաբանական կրթության դասընթաց:

1999 թ. Ամերիկայի փաստաբանների միության (ABA/CEELI) ծրագրի շրջանակներում հաճախել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դասընթացներին:

Գիտական աստիճան, կոչում

1985 թ.-ից իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2014 թ.-ից՝ պրոֆեսոր:

Ատենախոսության թեման՝

«Բուսական աշխարհրի պահպանության և օգտագործման իրավական կարգավորումը»: Մասնագիտությունը՝ ԺԲ.00.02:

Գիտական հետազոտությունների շրջանակը՝

Եվրոպական էկոլոգիական իրավունք, հասարակության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումներին, ջրային իրավունք, անտառային իրավունք, էկոլոգիական փորձաքննություն, հողային իրավունք, ռազմավարական բնապահպանական գնահատում: