կարևոր
919 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-06 18:37

Շարունակվում է ոստիկանական ահաբեկչությունը ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ

Շարունակվում է ոստիկանական ահաբեկչությունը ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ

Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի «պզիկ» (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։ Այս մասին գրել է Ֆիզիկայի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը:

«Նկուղի փորձաքննություն չեղավ այն չփնտրեցին և չգտան. նկուղի քրեական գործը քնեցնում են, բայց ապօրինի ցանկապատի ժամանակավոր թիթեղների ինչ-որ գրության համար կոտորում են իրենց վերջին ամիսներին։

Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին այսօր` մի հատ սփրեյ գտնելու համար, որն այդպես էլ չգտան։

Ավելի մանրամասն կգրեմ, երբ պակաս բարկացած կլինեմ։

Ոստիկանական ահաբեկչությունը ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ շարունակվում է»։