կարևոր
646 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-06 15:53

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նամակ է ուղարկել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանին

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նամակ է ուղարկել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանին

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը երեկ Լիբանանում Եվրոպական Միության դեսպան Ռալֆ Թրաֆին նամակ է ուղարկել, որում անդրադարձել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված եւ խոշտանգված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:

«Դատարանը հաստատած էր, որ Պաքուն խախտած է Մարդկային իրաւանց եւրոպական ուխտի 2-րդ յօդուածը` կեանքի իրաւունքը, 3-րդ յօդուածը` չարչարանքի արգիլումը եւ 5-րդ յօդուածը` ազատութեան եւ անվտանգութեան իրաւունքը: Դատարանը նաեւ Ազրպէյճանին պարտադրած էր իւրաքանչիւր գործով 40 հազար եւրօ վճարել: Երկու հայ գերիները ազատ արձակուելէ կարճ ժամանակ ետք չարչարանքներու հետեւանքով իրենց մարմինին հասած վնասին պատճառով մահացած էին:

Լիբանանի Հայ դատի մարմինը նամակը եզրափակելով նշեց. «ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը կ՛ողջունէ այս վճիռը եւ զայն կը նկատէ արդարութեան, մարդկային իրաւունքներու եւ օրէնքի իշխանութեան յաղթանակին ուղղութեամբ ճիշդ քայլ մը»:

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նոյնպիսի հաղորդագրութիւն մըն ալ յղեց լիբանանեան լրատուամիջոցներուն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է հայ գերիներին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո: