Երևանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանը տեղեկացնում է, որ վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը:
«Սա նշանակում է, որ իմ կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող ՀՀ կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված: Այս պահից սկսած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը՝ որպես ռեկտորի ժ/պ, անօրինական է, ավելին՝ վերջինս նույնիսկ չունի այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք։ Անօրինական է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը, եւ այս պահին ընթացող նիստը»։