կարևոր
811 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-06 12:57

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել

Արցախում նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։