կարևոր
1540 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-06 12:35

Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կա զոհ

Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կա զոհ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 00։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել է Տաշիրի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը։