կարևոր
400 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-06 12:16

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհիառաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանիներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջեց 4:1 հաշվով:

Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից և հենց մեկնարկում 4:1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայից Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում ծանր քաշային բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց  Կոլումբիայից Կրիստիան Սալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտություն էր կրել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: