կարևոր
829 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-06 14:56

Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը. զորակցության հավաք՝ Գլենդելում

Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը. զորակցության հավաք՝ Գլենդելում

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցության կողմից Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման: