կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-05 23:31

ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերով Սիդնեյում հեռացվել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան փառաբանող գովազդները

ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերով Սիդնեյում հեռացվել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան փառաբանող գովազդները

Ի պատասխան ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հրատապ հայտարարությունների՝ Արցախի բնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան փառաբանող գովազդային վահանակները հեռացվել են Սիդնեյի նշանավոր վայրերից:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերյանը գովազդը տեղադրած ընկերության տնօրենին հասցեագրված նամակում ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ընկերության ակտիվներն օգտագործվել են «Ադրբեջանի բռնապետի կողմից իրականացված էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների փառաբանման համար»։

Նամակում նշվել էր նաև, որ գովազդը նաև հոգեբանական տրավմա է հասցնում ավստրալահայ համայնքին և կոչված է չեզոքացնելու Ադրբեջանի սարսափելի ռազմական հանցագործություններն Արցախում։

Նամակում նշվել է նաև, որ թեև գովազդն իբր կոչ է անում ավստրալացիներին այցելել «էթնիկ զտման ենթարկված և օկուպացված Շուշի, այն պարունակում էր նաև մանուշակագույն թռչունի պատկերը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը» Արցախի Հանրապետության բնիկ հայերի հանդեպ»: