կարևոր
481 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-05 22:45

Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ, կախված է Քննչական կոմիտեում նախաքննության ավարտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շրջակա միջավայրի նախարարն իր աշխատասենյակը սեփական ճաշակով չի կահավորում. վարչապետի նկարները նախարարների աշխատասենյակներում կախելու միասնական որոշում կամ կարգ կա, սա  բացահայտեց Ռոմանոս Պետրոսյանը, բայց թե ում որոշումն է, հորդորեց վարչապետի աշխատակազմից հետաքրքրվել:

Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ, կախված է Քննչական կոմիտեում նախաքննության ավարտից: Շրջակա միջավայրի նախարարությունն այն ի գիտություն կընդունի:

Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պնդում է, որ համայնքների խոշորացման հետևանքով բնակավայրերը դատարկվում են, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էլ համոզված է՝ խոշորացումը նպաստում է, որպեսզի համայքները չդատարկվեն:

Երևանի նախկին քաղաքապետ, գործող ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանն առաջին անգամ էր բյուջեի քննարկմանը մասնակցում: Երևանի քաղաքապետարանի ծախսերն էին ներկայացվում, բայց ներկայացնողը քաղաքապետը չէր:

Հայկ Մարությանը միակ առաջին դեմքը չէ, որ չի մասնակցել բյուջեի քննարկմանը, շատ առանցքային նախարարներ, ուժային կառույցների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են խորհրդարան իրենց տեղակալներին գործուղել, բայց իշխող ուժից նման կոշտ արձագանքի միայն Մարությանն արժանացավ:

Իշխանական պատգամավորի ոլորտից բյուջեի քննարկմանը մարզպետներ էլ ներկա չէին, բայց նրանց բացակայության պատճառներով Մովսիսյանը չհետաքրքրվեց:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: