694 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 22:39

Նոյեմբերի 8-ի հանրահավաքի նպատակն է կանխել Հայաստանի թրքացումը. սա համահայկական դիմադրության մեկնարկն է. Գեղամ Մանուկյան

Նոյեմբերի 8-ի հանրահավաքի նպատակն է կանխել Հայաստանի թրքացումը. սա համահայկական դիմադրության մեկնարկն է. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի նախատեսած նոյեմբերի 8-ի հանրահավաքը վաղուց էր որոշված՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ին լրանում էր կապիտուլյացիոն հայտարարության, պատերազմի ձախորդ ավարտի մեկ տարին: Անհրաժեշտ է հանրային համախմբում, հանրային զորաշարժ, հանրային դիմադրության ևս նոր մեկնարկ հետագա ցանկացած նման զիջման բացառման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մանրամասնում է.

«Այդ օրը նախ փորձ է ցույց տալու այն հանրային անհանգստությունը, հանրային ընդվզումը, որը կա վերջին մեկ տարվա ընթացքում՝ իշխանության շարունակվող, իրարահաջորդ պարտվողական գործողությունների ամեն քայլափոխի զիջումի, հակառակորդի հետ հավասար անկարողության դեմ: Այդ հանրահավաքը նաև փորձ է մեր ամեն մի հայրենակցի մղել մաս դառնալ այն համազգային դիմադրությանը, որի շնորհիվ կարող է համահայկական դիամդրական շարժումով արգելակվել Հայասատանի թուրքացումը, Հայաստանի ինքնիշխանության անկումը, Արցախի Հանրապետության մեկուսացումը, որին ականատես ենք լինում անցնող ամիսներին, երբ Արցախի Հանրապետությունը, որպես գործոն, դուրս է մնում հայ քաղաքական կյանքից»,-ասում է Մանուկյանը և ընգծում, որ պետք է ուշադրությունը սևեռել Արցախի հայաթափման վտանգի վրա, որովհետև միայն հայով ապրող Արցախն է, որ գրավականն է նրա ամրության, ցավոք սրտի, շատ կոտրված, բայց գործող ինքնապաշտպանության, և այդ կարմիր գծերն են, որ սահմանվելու են նոյեմբերի 8-ին: Սա ուղղակի լինելու է համազգային համախմբման ևս մեկ փորձ:

Գեղամ Մանուկյանը նշում է, որ չպետք է անտեսել այն հսկայական հայրենակիցների բանակը, որը խաբվեց և հավատաց սին խոստումներին, իսկ այն անհանգիստ,100 հազարավոր մեր հայրենակիցները, որոնք կան և կային դեռ ամիսներ առաջ այս 3 տարվա ընթացքում շատացան:

«Անցող ամիսներին և այս ամիսներին շատ ավելի զորավոր դարձավ, որովհետև մարդիկ հասկանում են, որ չկա որևէ իրական կառավարում երկրում, կա միայն պարտություն, նահանջ, կան միայն անկարող ղեկավարման արդյունքում սոցիալական, տնտեսական ահռելի մեծ վտանգներ, կա սահմանների անպաշտպանություն, երբ թշնամին ամիսներով մեր երկրի տարածքում է, իսկ այս իշխանությունը անկարող է դրան դիամագրավել:

Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումն է, և այդ հարցը մեր օրակարգում երբեք չի բացակայել, այսքան ժամանակ տարբեր կերպ է դրսևորվել, և նոյեմբերի 8-ի պահանջը նաև նոր զինակիցներ հավաքելն է, ճիշտ է, այս հավաքը «Հայաստան» դաշինքն է նախաձեռնել, բայց սա համահայկական դիմադրության մեկնարկ է»,-ամփոփելով խոսքը Գեղամ Մանուկյանը հավելեց, որ այդ օրը ոչ միայն Երևանում է լինելու դիմադրության հանրահավաք, այլ աշխարհի տարբեր անկյուններում նման բողոքի գործողություներ ևս նախատեսվում են: