կարևոր
1084 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-05 22:21

ՀՀԿ-ն իր ղեկավար մարմիններով, անդամներով ու համակիրներով մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր ղեկավար մարմիններով, անդամներով ու համակիրներով մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը: 

«Օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր իմ հայրենակիցներին, հանրապետականներին, ինձ ու մեզ համակրողներին, հայրենիքը սիրողներին մասնակցել նոյեմբերի 8-ի հավաքին: Այն շատ կարևոր հանգրվան է մեր երկրի համար, որտեղ մենք պարտավոր են պարզապես աշխարհին ատամ ցույց տալ, որովհետև այս սրիկաների պատճառով Հայաստանն այսօր դարձել է աշխարհաքաղաքական մանրադրամ»,- հայտարերլ է Աշոտյանը և հավելել.

«Չմոռանանք սեփական մտքի և բազկի մասին: Եկեք նոյեմբերի 8-ին ցույց տանք մեր մտքի և բազկի ուժը»: