կարևոր
976 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 21:53

Առուշ Առուշանյանի դատը հետաձգվեց 24 օրով

Առուշ Առուշանյանի դատը հետաձգվեց 24 օրով

Այսօր Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Դատարանը նիստի առաջին հատվածում մասամբ բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ:

Այնուհետև դատարանը բավարարեց նաև դատախազությանը միջնորդությունը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

«Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս քաղաքական գործում կա բացառապես քաղաքական ենթատեքստ, իրավաբանության հետ գործ չունենք: Մեկ անգամ խափանման միջոցի հարցով մեզ համար բացասական որոշում եք կայացրել, մենք՝ պաշտպաններս, մեր պահվածքը դատարանի որոշմամբ չենք պայմանավորել, բայց այս որոշումը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ձեր գործողությունները քրեական հանցանքի տարրեր են պարունակում»,- դատարանում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: :

Առուշանյանի պաշտպանները դատավորին ինքնաբաբացարկի միջնորդություն էին պատարստել, սակայն աշխատանքային ժամն ավարտվելու հիմքով դատարանը դա թույլ չտվեց: Դատական հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին: