08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:
ՀՅԴ Կանադայի Երիտասարդական Միության և Դիմադրության շարժման կողմից Կանադայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատների դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման` ընդդեմ Հայաստանի թուրքացման: