կարևոր
526 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 18:45

Չավին հեռացավ «Ալ Սադից» և կգլխավորի «Բարսելոնան»

Չավին հեռացավ «Ալ Սադից» և կգլխավորի «Բարսելոնան»

Քաթարի «Ալ Սադը»  հայտնել է, որ Չավին հեռանում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից եւ տեղափոխվում «Բարսելոնա»։

«Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան», հենց այս պահին՝ ճգնաժամի պատճառով, որով անցնում է իր հարազատ ակումբը, և մենք դա հասկանում ենք և որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին:

Ակումբի ղեկավարությունը համաձայնել է Չավիի տեղափոխությանը «Բարսելոնա» պայմանագրով նախատեսված հրաժարագնի վճարումից հետո։ «Բարսելոնայի» հետ պայմանավորվել ենք ապագայում համագործակցելու մասին։ Չավին «Ալ Սադի» պատմության կարեւոր մասն է, եւ մենք նրան մաղթում ենք հաջողություններ»,-նշվում է «Ալ Սադի» հայտարարությունում։

«Բարսելոնան» Քաթարի ակումբին կվճարի 1 միլիոն եվրո Չավիի պայմանագիրը «Ալ Սադի» հետ վաղաժամ խզելու համար։

Չավին Բարսելոնա կվերադառնա հանգստյան օրերին, իսկ նրա շնորհանդեսը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի։ Չավիի նորամուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։