Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը:
Հիշեցնենք՝ հայ ըմբիշը որակավորման փուլում 4-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մարվան Յեզզային, իսկ 1/8 եզրափակչում նա 3-0 հաշվով առավելության հասավ բելառուս ըմբիշ Վլադիսլավ Կոյկայի նկատմամբ: