կարևոր
2149 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-05 16:35

Արցախում 2022 թ-ից ձմեռային զորակոչ ու զորացրում կանցկացվի

Արցախում 2022 թ-ից ձմեռային զորակոչ ու զորացրում կանցկացվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում  է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: