կարևոր
406 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 14:06

Նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր

Նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր

Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Այս տարի հետախուզական զորքերի 29-րդ տարեդարձն է: 

1992թվականին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվել է ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձեւավորումը:

Հետախուզի գերխնդիրը հակառակորդի մասին տեղեկությունների ձեռբերումը, հավաքագրումը եւ հակառակորդի խմբավորումների հայտնաբերումն է: Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, եւ բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաեւ կերտվել մեր հաղթանակը:

Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները հմտորեն շարունակում են իրենց կարեւոր գործը եւ օրըստօրե կատարելագործում են մարտական պատրաստվածությունն ու վարպետությունը: