կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-05 12:55

Արդյոք սա հետքայլ չէ, կարողանալու՞ ենք 2026-ին հասնել նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաթոշակի համադրելիությանը. Արմենուհի Կյուրեղյան

Արդյոք սա հետքայլ չէ,  կարողանալու՞ ենք 2026-ին հասնել նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաթոշակի համադրելիությանը. Արմենուհի Կյուրեղյան

Սպառողական զամբյուղն աճում է 30 տոկոսով, իսկ նվազագույն կենսաթոշակն աճում է 8 տոկոսով։ Սա կենսաթոշակի բարձրացու՞մ եք համարում։ ԱԺ մշտական հանձնաժողովներում պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Պատգամավորը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա հետքայլ չէ, և այս տեմպերով կարողանալու՞ ենք 2026-ին հասնել նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաթոշակի համադրելիությանը։

Նարեկ Մկրտչյանը վստահեցրեց, որ կառավարության ծրագրում ներկայացված թիրախներին փորձելու են հասնել։

«Յուրաքանչյուր ոլորտում կարելի է տեսնել աշխատանքներ, ուղղություններ, ծախսեր, որոնք ըստ էության կառավարության աշխատանքի մասին են խոսում։ Կառավարության ծրագրում սամանած թիրախներ ունենք և պարտադիր չէ, որ այդ 85 հազար դրամին հասնենք 2022 կամ 2023-ին, աստիճանաբար բարձրացնելու ենք»,-նշեց նախարարը։