կարևոր
382 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 12:08

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբեր 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր:

Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:

Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է 1 մահ:

Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբոր:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17675 քաղաքացու հետազոտություն, որից 2410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։