Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեցին, իսկ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Նրանք 5-ական միավորով կիսում են են 12-26-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Մանուելը 12-րդն է, Գաբրիելը՝ 17-րդը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջան, ով իր ակտիվում ունի 6,5 միավոր։
10 շախմատիստ 5,5 միավորով կիսում են 2-11 տեղերը:
Մեր մյուս շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանն ունի 4,5 միավոր, Ռոբերտ Հովհսննիսյանն ու Լևոն Արոնյանն ունեն 4-ական միավոր, Սերգեյ Մովսիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ 3-ական: