կարևոր
322 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-05 11:48

Սա ԱՄՆ-ի կոշտ նկատողությունն է Ադրբեջանին և Թուրքիային

Սա ԱՄՆ-ի կոշտ նկատողությունն է Ադրբեջանին և Թուրքիային

ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը. Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը՝  ներկայացնելով հրավիրվածների ցանկի վերաբերյալ Politico-ի հղումը:

«Սա կոշտ, բայց ոչ անակնկալ նկատողություն է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը»,-նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը: