կարևոր
1165 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-05 11:26

Մեկնարկում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը

Մեկնարկում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը

Մեկնարկում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է այսօրվա դատական նիստին միջնորդություն ներկայացնել խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Խոսքը թե՛ գրավի, թե անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորություն սահմանել Առուշանյանի պատշաճ վարքագծի համար», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Դատարանում Առուշ Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով: Առուշանյանը ձեռքով ողջունեց ներկաներին, ողջագուրվեց պաշտպանների հետ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ մերժել էր Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։