կարևոր
739 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 10:35

Ի՞նչ է իրականում կատարվում Սյունիքի մարզպետարանում. Ռոբերտ Հայրապետյան

Ի՞նչ է իրականում կատարվում Սյունիքի մարզպետարանում. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է. ի՞նչ է իրականում կատարվում Սյունիքի մարզպետարանում։

«Բախտի բերմամբ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի աշխատասենյակը զբաղեցնող Էդգար Մարտիրոսյանը ապօրինաբար հրահանգել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին ազատման դիմում ներկայացնել՝ սպառնալով հակառակ դեպքում վերջինիս նկատմամբ ծառայողական քննություն սկսել։

Երիտքպպաշտականը նեղսրտել է, որ Գանդալյանը, ազատորեն իրացնելով Սահմանադրության 7-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքը՝ ընտրել է «Հայաստան» դաշինքին և հրաժարվել է ներգրավվել որևէ ընտրական պրոցեսում և աշխատել Սյունիքի անվտանգությունն անմիջական սպառնալիքի տակ դրած ՔՊ-ի օգտին։

Գանդալյանը բնականաբար հրաժարվել է ազատման դիմում գրել, իսկ երիտիշխանականն էլ մի այնպիսի ծիծաղելի պատճառով է ծառայողական քննություն սկսել ու կասեցրել Գանդալյանի լիազորությունները, որ անգամ իրավունքի մեծագույն մասնագետ Վահագն Հովակիմյանի ծիծաղը կգար։ Ըստ որում այնպիսի խայտառակ թերություններով է հրաման արձակել, որ կարճ ժամանակ է պետք լինելու դատարանում ծառայողական քննության միտումնավորությունը ապացուցելու համար։

Հիմա հարցս․

Սյունիքի համայնքապետերի դեմ քրեական գործեր կարեցիք ու նրանցից մի քանիսին դեռ պահում եք կալանքի տակ այն հիմնավորմամբ, որ ստիպել են այս կամ այն քաղաքական ուժի օգտին աշխատել, իսկ մարզպետարանի գլխավոր քարտուղարին կալանավորելու միջնորդություն ե՞րբ եք ներկայացնելու, չէ որ արարքի հատկանիշները գրեթե իդենտիկ են։

Լուսանկարում Կապանի ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու Դավիթի քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը պատվով թաքնված աշխատակազմի գլխավոր քարտուղարն է»: