կարևոր
1921 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-05 10:22

Փաշինյանը Սյունիքում էր. կրկին ուժեղացված անվտանգության ծառայության ուղեկցությամբ, բայցև՝ ոչպաշտոնական այցով

Երեկ օրվա կեսին լուրեր տարածվեցին, որ Փաշինյանը Սյունիք է մեկնել՝ ինչպես միշտ՝ ուժեղացված անվտանգության ծառայության, 10-ից ավելի մեքենաների ուղեկցությամբ: Պաշտոնական որևէ հաղորդագրություն՝ Կապան այցի մասին չկար: 

Հրապարակ-ի հաղորդմամբ` Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիս- Կապան միջպետական ավտոճանապարհով, որի Որոտան- Նոր Առաջաձոր հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել, այլ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։ 

Փաշինյանին շուրջ 20 մեքենա է ուղեկցել, գյուղերից յուրաքանչյուրի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եղել, որպեսզի հսկեն Փաշինյանի երթևեկությունը, և նրան ոչ ոք տեղի բնակչությունից չմոտենա։ 

Նիկոլ Փաշինյանը Կապան էր մեկնել ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր: Ու թեեւ Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաեւ քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի։

Արձանագրենք, որ ՀՀ վարչապետը խուսափում է Հայաստանի միջպետական ճանապարհից օգտվել, քանի որ վախենում է ադրբեջանցիներից, սակայն միեւնույն ժամանակ վախենում է նաեւ հայերից` թիկնապահների այն քանակը, որն ուղեկցում է նրան, եւ ոստիկանական հսկայական ուժերի հսկողությունը ճանապարհներին, դրա մասին է վկայում։ 

Եթե Կապան այցելելիս նման նախազգուշական միջոցառումներ են կիրառվում, անիմաստ է ակնկալել, որ նա երբեւէ կայցելի Արցախ: Այսինքն, հենց այս վախն ու տագնապն է պատճառը, որ ուղիղ մեկ տարի Փաշինյանը չի այցելել Արցախ: