367 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 09:39

«Ռոման» մրցեց Նորվեգիայի առաջնության առաջատար «Գլիմտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով

«Ռոման» մրցեց Նորվեգիայի առաջնության առաջատար «Գլիմտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները։

C խմբում իտալական «Ռոման» տանը մրցեց Նորվեգիայի առաջնության առաջատար «Գլիմտի» հետ Բուդյո քաղաքից եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։ Նախորդ տուրում հռոմեական թիմը Նորվեգիայում պարտվել էր 1։6 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը։

«Ռոմայի» առաջին գոլը 54-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։ Հյուրերի կազմում աչքի ընկան նորվեգացի հարձակվողներ Օլա Սոլբակենը (45-րդ րոպեին) եւ Էրիկ Բոտհեյմը (65-րդ րոպեին)։ 84-րդ րոպեին «Ռոմային» պարտությունից փրկեց բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսի գոլը։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր 

A խումբ

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2։0

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 3։0

B խումբ

«Ֆլորա» (Էստոնիա) - «Անորտոսիս» (Կիպրոս)՝ 2։2

«Գենտ» (Բելգիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 1։1