կարևոր
355 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-05 09:07

Այսօր նոյեմբերի 5-ն է. տարվա ավարտին մնում է 56 օր

Այսօր նոյեմբերի 5-ն է. տարվա ավարտին մնում է 56 օր

Նոյեմբերի 5-ը տարվա 309-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 56 օր։

  • 1908 թ. -մահացել է Էնդրյու Գրեհեմը, իռլանդացի աստղագետ (ծն. 1815 թ.)։
  • 1913 թ. - ծնվել է Վիվիեն Լին, կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, «Քամուց քշվածները» (մահ. 1967 թ.)։
  • 1914 թ. - Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարեց որպես իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
  • 1935 թ. - թողարկվեց Մոնոպոլիա խաղը։
  • 1992 թ. -Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրեցին Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։
  • 2007 թ. - մահացել է Ալբերտ Յավուրյանը, հայ նշանավոր կինոօպերատոր (ծն. 1935 թ.)։
  • 2009 թ. - ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանեց 13 զինծառայողի, ևս 30-ը վիրավորվեցին։