կարևոր
703 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-04 22:51

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63,6 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը մրցեց Կուբան ներկայացնող Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուզի հետ և զիջեց 5:0  հաշվով:

Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Չալոյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասել 5:0 հաշվով:

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։