կարևոր
397 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 22:41

Դեկտեմբերի 1-ից գործատուն 14-օրվա փոխարեն ՊՇՌ թեստի պատասխան կարող է պահանջել 7 օրը մեկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համաձայն Առողջապահության նախարարի նոր հրամանի՝ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները գործատուին՝ 14-ի փոխարեն ՊՇՌ թեստի պատասխանը կհանձնեն 7 օրը մեկ: Չնայած սրան մեր երկրում հնարավոր է օրական 20-25 հազար պատվաստում իրականացնել, բայց շատ ավելի քիչ է արվում:

Հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, սակայն նրանք բավական ակտիվ են եւ օրուգիշեր զբաղված են այս վնասարարարությամբ:

Առողջապահության նախարարը շեշտում է՝ 3.000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ՝ պատվաստված է ընդամենը 97-ը: Նաեւ հավելում է, որ Քովիդի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր տարիքի 50 երեխա: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։