կարևոր
565 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 21:48

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Լարս Պատրիկ Բերգին և նրա խորհրդականին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Լարս Պատրիկ Բերգին և նրա խորհրդականին

Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ելենա Կիրակոսյանի և Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի, նրա խորհրդական Ստեֆեն Բրյան Ատկինսոնի հանդիպումը:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ուղիներն ու զարգացման հեռանկարները ինչպես քաղաքական, այնպես էլ, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ, անդրադարձել են արցախյան հիմնահարցին վերաբերող դիրքորոշումներին և լուծման հնարավոր ուղիներին:

Երկուստեք կարևորվել են շարունակական համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդումը: