կարևոր
592 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 21:10

Պատերազմի պատճառն ու պարտությունն ուսումնասիրող հանձնաժողովի խնդիրները․ թիրախներն ու առաջացած բարդությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» այս թեմայով  քննարկումն անհրաժեշտություն էր համարել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով այդ նախաձեռնությունը իշխանություններինը պետք է լիներ ու ընդդիմադիրներին էլ պետք է ընդգրկեին, սակայն ստիպված էին իրենք նախաձեռնել:

Սեյրան Օհանյանը քննարկման ընթացքում նշեց, որ  մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանություններն, ունենալով ողջ գործիքակազմը կարող էին ռազմավարական վերանայմամբ գնահատել անվտանգության միջավայրը, ներքին եւ արտաքին սպառնալիքները, սակայն դա չեն իրականացրել:

Հուլիսի վերջին ՀՀ իշխանությունները հայտարարել էին 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման ցանկության մասին, բայց չեն արել, հանձնաժողովի մեջ արտախորհրդարանական ուժերի ներգրավման համար  ստիպված կլինեն օրենսդրական փոփոխություններ իրականացնել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ  Գեղամ Մանուկյանը թվարկեց, թե ինչ խնդիրներ պետք է լուծի քննիչ հանձնախումբը: Գեղամ Մանուկյանն անդրադառնալով ապրիլյան պատերազմին, հիշեցրեց, որ այն ժամանակ  բոլորը գիտեին, որ պատերազմ է, սակայն չգիտեին բունկերն ի՞նչ է, բունկերի մեջի քարտեզն ի՞նչ է: Նախարարն իր գործն էր անում, վարչության պետն իր գործն էր անում, մարզպետն իր գործն էր անում, գյուղապետն՝ իր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը նշեց, որ  այս հանձնաժողովը պետք է ստեղծվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ձեւաչափով, այսինքն հանձնաժողովի կազմի մեջ մտնող անդամների թվով պետք է իրականացվի այդ քննությունը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադառնալով նախապատերազմական իրավիճակին եւ ներկայիս իշխանությունների զրոյական կետից սկսված բանակցություններին ասաց, որ ձեւավորվել է արտախորհրդարանական թատերական խմբակ՝ անհայտ ծագման քաղաքական միավորներով:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։