կարևոր
706 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 20:00

Ամանորի հանգստյան տոների մասնատման հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդյոք Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պայուսակում մնացած «Յուրահատուկները․ հաջողության պատմություն» գիրքն է խթան եղել օրենքի նախագծի մշակման եւ ներկայացման համար: Իր ելույթում նախարարը  ընդգծել է՝ Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին:

Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ 5 հանգստյան օրը՝ որպես աշխատանքային օր սահմանելու դեպքում, ՀՀ-ում համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով։

Ընդդիմադիր թեւի պատգամորները մատնանշել են, որ օրենքի նախագիծը բազմաթիվ գործարարների խնդրի առաջ է կանգնեցնելու, մասնավորապես զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, որոնք կազմակերպում են հանգստյան գոտիների աշխատանքը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ընդգծել է՝ այդ ոլորտի ներկայացուցիչները դժգոհություններ են հայտնում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով այդ հարցին, մատնանշել է՝ մարդիկ նոյեմբերից սկսած կարողանում էին պլանավորել իրենց 7-օրյա հանգիստը, եւ տվյալ ժամանակաշրջնում շահեկան դիրքում էին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները:

Քաղաքացիները այս հարցի շուրջ  բաժանվել են 2 ճամբարի՝ նրանցից շատերը կարծում են, որ օրենքի նախագիծը բացասական ազդեցություն է ունենալու առեւտրաշրջանառության վրա, մարդիկ չեն կարողանա հավուր պատշաճի հանգստանալ եւ հանդիպել հարազատների հետ, ոմանք էլ կողմ են օրենքի նախագծին՝ համարելով, որ նման եղանակով տնտեսությունը կգտնվի շահեկան դիրքում եւ ոչ աշխատանքային օրերի նման քանակը լիովին բավարար է:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։