Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Այսպիսով, 12 տարի անց Հայաստանը եզրափակչի մասնակից ունի աշխարհի առաջնությունում։
Այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։