3+3 ձեւաչափին միանալու որոշման մասին խոսելը դեռ վաղ է. ասում է Հայաստանի փոխարտգործնախարարը: Տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկ է ստացել Հայաստանը, որոնցից մեկն էլ 3+3-ն է: Դրանք բոլորը, դիտարկման փուլում են:
Հարավային Կովկասի պետությունների ու դրանց հարեւաններ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ այս ձեւաչափը, որի հեղինակները համարվում են Թուրքիան ու Ադրբեջանն, իսկ ըստ որոշ փորձագետների՝ Իրանը, Հայաստանը դիտարկում է տարածաշրջանացման գործընթացի համատեքստում:
Հայաստանի առաջնահերթությունն Արցախի հարցով բանակցային խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումն է: Փոխարտգործնախարարն ակնկալում է, որ առաջիկայում Մինսկի խմբի ձեւաչափով նոր հանդիպումներ կլինեն:
Արդյոք պետական բյուջեում նախատեսված են ծախսեր Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքների համար:
Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանն առաջարկում է արտգործնախարարությանը բանակցային գործընթացում առաջնորդվել ոչ թե անջատում հանուն փրկության, այլ՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքով:
Մանրամասները՝ Անահաիտ Հովհաննիսյանի տեսանյութում։