09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Պատերազմի 39-րդ օրը Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում այս վերնագրելով. Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն գյոռբագյոռ: Ավելի վաղ էլ այդ մասին տեղեկացրել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ «Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք գյոռբագյոռ: Ընկերներ սա օգտագործեք»։
Նշենք, որ «գյոռբագյոռ» ադրբեջաներեն արտահայտությունն էլ հետագայում դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների, քննադատության ու ծաղրի առարկա: Իսկ Շուշիի անկմանը հաշված ժամեր էին մնացել: Զուր չէ ասված՝ ով տիրում է Շուշիին,տիրում է նաեւ Արցախին:
Իսկ Պատերազմի 39-րդ օրը,համացանցում հաղթական գրառումների տեղատարափ էր: Մեկը մյուսին հերթ չտալով՝ Շուշան Ստեփանյանը եւ Արծրուն Հովհաննիսյանը իրենց գրառունմերով տպավորություն էին ստեղծում,որ շատ քիչ է մնացել երանելի հաղթանակին: Բայց հենց հաջորդ օրը պետք է լիներ պատմության սթափեցնող ապտակը՝ կոտրվելու էր Արցախի դարպասը:
«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողություններ»։ Ո՞ւմ մասին է գրել ՊՆ ներկայացուցիչը, մինչ օրս հայտնի չէ :Սակայն զինվորականի կողմից ճիշտ չէր նման վերացական գրառում կատարելը, այն էլ պատերազմի օրերին, երբ բոլորը շունչները պահած սպասում էին նորության: Նույն օրը մեկ այլ գրառմամբ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ռազմաճակատի մասին միայն պետք է խոսի ինքը:
Պատերազմի ավարտին մնացել էր ընդամենը 5 օր, իսկ ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը նշում էր փառահեղ հաղթանակների մասին: Նրա խոսքով այնպես էին ջախջախել թշնամուն,որ նրանք հայոց լեռներում հիշել էին իրենց հոր հարսանիքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակեպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանն էլ շտապեց տեղեկացնել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լիսագոր-Շուշի հատվածում շեհիդների եղբայրական գերեզման է հավաքվել: Իսկ ինչո՞ւ էր թշնամին հասել մինչեւ այնտեղ եւ ինչո՞ւ այդքան հաջողություններից հետո հենց հաջորդ օրը ընկավ Շուշին: Հարցեր, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Այսպիսին էի քողարկված իրականության 39-րդ օրը:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։