կարևոր
1165 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-04 17:47

Գերմանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 33 949

Գերմանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 33 949

Գերմանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 33 949։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 28 037 դեպք։ Երկրում վարակվածության նախորդ առավելագույնը օրական՝ 33 777 էր, որը գրանցվել էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին։ 

Այսպիսով, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 672 368-ի:
Անցած մեկ օրվա ընթացքում Գերմանիայում COVID-19-ից կամ կորոնավիրուսային վարակի բարդությունների պատճառով մահացել է 165 մարդ։ Մեկ շաբաթ առաջ մահերի թիվը կազմել է 126, ընդհանուր համաճարակի սկզբից մահացել է 96 192 մարդ։

Կորոնավիրուսով հիվանդների թիվը կլինիկաներում վերջին յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով 3,62 է, մեկ օր առաջ՝ 3,29։ Ամենաբարձր մակարդակը՝ 15,5 հիվանդ 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշը գրանցվել էր 2020 թվականի վերջին։

Այս պահին երկրի բնակչության 66,8 տոկոսն լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ։ Մեծահասակների շրջանում ամբողջությամբ պատվաստված է 77,4 տոկոսը, իսկ 12-17 տարեկան դեռահասների շրջանում՝ 41,9 տոկոսը։ Գերմանիայում դեռևս չի թույլատրվում 12 տարեկանից ցածր երեխաների պատվաստումը։