կարևոր
1837 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-04 17:19

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս կմասնակցի «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում կարողացել է մսխել այն ամենը, ինչը նրան թողել էին նախկին նախագահները՝ մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 հազար 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, Արթուր Վանեցյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են՝ մասնակցելու են հանրահավաքին, լինելու են որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։

«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք, ելույթներ չենք ունենալու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։